Իրակլի Կոբախիձե. Ընդդիմությունը կմտնի խորհրդարան, թե ոչ, մենք չենք կարող ժամանակ վատնել դրա վրա, ամեն դեպքում, խորհրդարանը կլինի լեգիտիմ
Իրակլի Կոբախիձե. Ընդդիմությունը կմտնի խորհրդարան, թե ոչ, մենք չենք կարող ժամանակ վատնել դրա վրա, ամեն դեպքում, խորհրդարանը կլինի լեգիտիմ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, «Վրացական երազանքին» չի հետաքրքրում, թե ընդդիմության ներկայացուցիչները կմտնեն խորհրդարան թե ոչ։

Ինչպես նշել է Կոբախիձեն, դրանցից ոչ մեկը խորհրդարանական աշխատանքի համար հետաքրքիր չէ ո՛չ կուսակցական բովանդակությամբ, ո՛չ մարդկային ռեսուրսներով։

Կոբախիձեն ասում է, որ խորհրդարանը բոլոր դեպքերում լեգիտիմ է լինելու։

«Սա մեզ համար հետաքրքիր հարց չէ, միեւնույն է, կուսակցություններից ոչ մեկը եւ նրանցից ոչ ոք արժեքավոր չի լինի խորհրդարանի համար։ Դուք գիտեք, թե ինչ կուսակցությունների մասին է խոսքը և գիտեք, թե ինչ դեմքեր ունեն նրանք իրենց կուսակցություններում։ Խոսքը «Ազգային շարժման», ինչպես նաեւ երկրորդ «Ազգային շարժման», ինչպես նաեւ երրորդ «Ազգային շարժման», ինչպես նաեւ չորրորդ «Ազգային շարժման» մասին է։ Նրանցից ոչ մեկը հետաքրքիր չէ խորհրդարանական աշխատանքի համար՝ ո՛չ կուսակցական բովանդակությամբ, ո՛չ մարդկային ռեսուրսներով։ Հետեւաբար, դա իրենց գործն է, մեզ դա չի հետաքրքրի, մենք չենք կարողանա ժամանակ ծախսել դրա վրա, իրենցից է կախված՝ կգան, թե ոչ։ Ամեն դեպքում, խորհրդարանը լեգիտիմ է լինելու, երկրորդ անգամ նույն գետը չես կարող մտնել, հետևաբար չեն կարող կրկնել այն նույն գործընթացները, որոնք չորս տարի առաջ այս երկրում իրականացրեցին, որով փորձում էին վնասել երկրի շահերին։ Նրանք չեն կարող նույն բանն անել երկրորդ անգամ։ Նրանցից է կախված, թե ով ուզում է ներս մտնել, ով չի ուզում, մի մտեք»,- ասել է Կոբախիձեն։