Իրակլի Կոբախիձե. Ընդդիմության մայիսի 26-ի նախաձեռնությունները դատապարտված են լիակատար ձախողման, մայիսի 26-ը պետք է լինի ազգային համախմբման օր
Մայիսի 26-ի ընդդիմության նախաձեռնությունները դատապարտված են լիակատար ձախողման, նրանք նույնիսկ չունեն այն ռեսուրսները, որոնք ունեին հոկտեմբերի 4-ին,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մայիսի 26-ը պետք է լինի ազգային համախմբման օր։
«Ինչ վերաբերում է մայիսի 26-ին և ընդդիմության նախաձեռնություններին, նրանք նույնիսկ չունեն այն ռեսուրսները, որոնք ունեին հոկտեմբերի 4-ին, հետևաբար, նրանց ցանկացած փորձ դատապարտված է լիակատար ձախողման, և հանրությունը կտեսնի դա։ Մայիսի 26-ը պետք է լինի ազգային համախմբման օր», – ասել է վարչապետը։