Իրակլի Կոբախիձե. Դուբայի հրաշքը ստեղծած ընկերությունը վարկաբեկվում է դժվարին բիզնես և քաղաքական անցյալ ունեցող մարդկանց կողմից
«Emaar»-ը և «Eagle Hills»-ը Դուբայի հայտնի «հրաշքի» ստեղծողներն են, և նրանց միջազգային հեղինակությունը բարձր է, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է խորհրդարանում ինտերպելացիայի կարգով իր ելույթի ժամանակ։
Վարչապետը, անդրադառնալով արաբական ներդրումներին, նշել է, որ այդ ընկերությունները հայտնի են իրենց բարձր հեղինակությամբ աշխարհում։
«Նրանց կողմից իրականացված նախագծերի շնորհիվ Դուբայի ոչ միայն տուրիստական, այլև ընդհանուր տնտեսական ներուժը բազմապատկվել է։ Նման ընկերության հեղինակությունը կասկածի տակ են դնում շատ լուրջ, այդ թվում բիզնեսի և քաղաքական ծանր անցյալով մարդիկ։ Հասարակության համար, կարծում եմ, ամեն ինչ պարզ է։ Երբ քայլում եք Դուբայի կենտրոնում, կտեսնեք, որ այդ ընկերության կողմից է կառուցված շինությունների մոտավորապես 80 տոկոսը, այդ թվում՝ աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան։ Այս ամենից պարզ է դառնում, թե ինչպիսի միջազգային հեղինակություն ունի այս ընկերությունը։ Բայց նույնիսկ այստեղ մեր ընդդիմախոսներին հաջողվում է հեղինակությունը կասկածի տակ դնել «Eagle Hills»-ի և «Emaar»-ի», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։