Իրակլի Կոբախիձե. Ցավակցելով՝ ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել բուժքրոջ նկատմամբ, ով անխոնջ ծառայեց մարդկանց առողջության պահպանման գործին
Իրակլի Կոբախիձե. Ցավակցելով՝ ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել բուժքրոջ նկատմամբ, ով անխոնջ ծառայեց մարդկանց առողջության պահպանման գործին

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ցավակցում է բուժքրոջ մահվան կապակցությամբ և վշտակցում ընտանիքին, հարազատներին և բժշկական հանրությանը:

Միևնույն ժամանակ, ցավակցություններին զուգահեռ, Կոբախիձեն իր երախտագիտությունն է հայտնել մահացած բուժքրոջը՝ մարդկանց առողջապահության ոլորտում անխոնջ ծառայության համար:

«Ես իմ խոր վիշտն եմ հայտնում երիտասարդ բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի մահվան կապակցությամբ: Ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին, մտերիմներին և բժշկական հանրությանը: Ցավակցելով՝ ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Մեգիին, ով անխոնջ ծառայեց մարդկանց առողջության պահպանման գործին», – ասաց Իրակլի Կոբախիձեն:

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում 27-ամյա բուժքրոջ «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստումից հետո անաֆիլակտիկ ցնցում է դիտվել: Երեկ բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա, սակայն նրան փրկել չի հաջողվել: