Իրակլի Կոբախիձե. Ցանկացած արմատական, արատավոր գաղափարախոսություն բնութագրվում է հիմնարար արժեքների հետ բախմամբ, ընդդիմության հիմնական գծերը ոչնչով չեն տարբերվում բոլշևիկյան գաղափարախոսությունից
Մեր հիմնարար, ազգային, պետական շահերին հակադրվում են շատ ծանր կերպով. Հայրենիք, եկեղեցի, ատելության սերմանում – սրանք հիմնական գծերն են, և անհնար է դրանց հանդեպ լոյալ լինել։ Հետևաբար, մենք պետք է սկզբունքային ձևով պաշտպանենք մեր երկրի շահերը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ գոյություն ունի կոնկրետ գաղափարախոսություն, որը հիմնված է որոշ «արժեհամակարգերի» վրա, և այդ գաղափարախոսության հիմնական նպատակներից մեկն է մարդկանց զրկել ցանկացած արժեքից։
«Սա նոր բան չէ։ Նման գաղափարախոսություն անցյալում էլ է եղել՝ ֆաշիզմը, որը պատմության մեջ ամենացավալի հիշողություններից է, մեկ դար առաջ՝ բոլշևիզմը։ Հիշում եք, այն ժամանակ էլ կային էթնիկ վրացիներ՝ բոլշևիկներ, որոնք իրենց ձեռքով գնդակահարում էին մարդկանց, հայրենասերներին, և քարոզարշավ էին վարում սեփական հայրենիքի, սեփական եկեղեցու դեմ։ Սա նոր երևույթ չէ։ Ցանկացած ծայրահեղական և արատավոր գաղափարախոսությանը բնորոշ է այսպիսի երևույթ՝ հակադրություն հիմնական արժեքներին։ Նույնը տեղի է ունենում նաև հիմա։ Իրականում հիմնական գծերը ոչնչով չեն տարբերվում բոլշևիկյան գաղափարախոսությունից։ Այստեղ ևս նույն բանն է՝ չպետք է սիրես քո երկիրը, չպետք է հարգես քո եկեղեցին, և պետք է ատելություն սերմանես։ Դա էլ է բնորոշ բոլշևիզմին՝ ամենուր ատելություն։ Չպետք է լինի հեղինակություն. սա է ամենագլխավորներից մեկը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։