Իրակլի Կոբախիձե. Բոլոր նախարարները շատ լավ են աշխատում, կադրային փոփոխություններ չեն նախատեսվում
Իրակլի Կոբախիձե. Բոլոր նախարարները շատ լավ են աշխատում, կադրային փոփոխություններ չեն նախատեսվում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ կառավարության կազմում կադրային փոփոխություններ չեն նախատեսվում։

Կոբախիձեին հարցրել են, թե ինչ մեկնաբանություն կաներ տարածված տեղեկատվության կապակցությամբ, ըստ որի հնարավոր է փոխվեն արտաքին գործերի և արդարադատության նախարարները։

«Բոլոր նախարարները շատ լավ են աշխատում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարը, արդարադատության նախարարը։ Ուստի կադրային փոփոխություններ չեն նախատեսվում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։