Իրակլի Կոբախիձե. Բոլոր գույքային օբյեկտները հանվում են աճուրդի, գույքի օտարումը չի կատարվում ուղղակի կարգով կամ խորհրդանշական գնով փոխանցմամբ, ձեռնարկատեր սուբյեկտները օբյեկտները գնում են թափանցիկ պայմաններում

16:00, 18.07.2026

Բոլոր գույքային օբյեկտները հանվում են աճուրդի, ոչ մի դեպքում գույքի օտարումը չի կատարվում ուղղակի կարգով և խորհրդանշական գնով։ Ամեն ինչ անցնում է աճուրդով, և ձեռնարկատեր սուբյեկտները կոնկրետ, թափանցիկ պայմաններում գնում են համապատասխան օբյեկտները», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան «Սաքարթվելո» հյուրանոցի վաճառքի վերաբերյալ տրված հարցին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցավալի է, որ կոնկրետ լրատվամիջոցներ դիմում են էժանագին մանիպուլյացիաների։

«Ցավալի է, որ կոնկրետ լրատվամիջոցներ, տվյալ դեպքում «Մոնիտորը» և «ՏՎ Պիրվելին», նման կոպիտ մանիպուլյացիա են տարածում։ Իրականում ոչ մի տարածքի օտարում տեղի չի ունեցել։ Այդ փաստաթղթերում նույնիսկ մակերեսորեն երևում էր, որ հավելյալ ոչինչ չի օտարվել։ Չափագրման գծագրերում ներկայացված էր կոնկրետ տեղեկատվություն, որ իրական տարածքի ծավալը տարբեր էր։ Որպեսզի այս ամենը իրավաբանորեն ճշգրտվեր, այդ տարածքը ձևականորեն օտարվեց, միայն ձևականորեն, և կոնկրետ ձեռնարկատիրական սուբյեկտին հավելյալ ոչինչ չի փոխանցվել։ Սրան հաջորդեց մի ամբողջ սպեկուլյացիա։ Պարզապես ամոթ է, երբ նման ստեր են տարածում։ Մենք սեփականաշնորհման հետ կապված շատ հստակ քաղաքականություն ունենք։ Նման տիպի բոլոր համապատասխան գույքային օբյեկտները պարտադիր անցնում են աճուրդով, ոչ մի դեպքում որևէ գույքի օտարում չի կատարվում ուղղակի կարգով, և ոչ մի դեպքում գույքի օտարումը չի լինում խորհրդանշական գնով։ Ամեն ինչ հանվում է աճուրդի, և կոնկրետ, թափանցիկ պայմաններում ձեռնարկատեր սուբյեկտները գնում են համապատասխան օբյեկտները։ Շատ ցավալի է, որ նման էժանագին մանիպուլյացիաների են դիմում կոնկրետ լրատվամիջոցներ, թեև մենք սրան սովոր ենք ինչպես «Մոնիտորից», այնպես էլ «ՏՎ Պիրվելիից»», – հայտարարել է վարչապետը։

Նմանատիպ