Իրակլի Կոբախիձե. «Բոդբե» հյուրանոցն ամբողջությամբ կառուցվել է վրացական ներդրումներով, որի գումարը կազմում է 56 մլն դոլար, հյուրանոցում կաշխատի մինչև 200 մարդ
«Բոդբե» հյուրանոցն ամբողջությամբ կառուցվել է վրացական ներդրումներով, որի գումարը կազմում է 56 մլն դոլար, և հյուրանոցում կաշխատի մինչև 200 մարդ, որոնց մեծ մասը տեղի բնակիչներ են։ Այս մասին իր ելույթում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Սիղնաղիում «Բոդբե» հյուրանոցի բացման արարողությանը:
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ բարձրակարգ հյուրանոցների բացումը շատ կարևոր է Սիղնաղիի, Կախեթիի և միջազգային մակարդակով երկրի առաջխաղացման համար։
«Զբաղվածության խթանումը հիմնական առաջնահերթություններից է և նման նախագծերը նույնպես շատ կարևոր են այս առումով։ Հյուրանոցն ունի 132 սենյակ, սննդի օբյեկտներ, կոնֆերանսների և հանգստի վայրեր: Ամեն ինչ ամենաբարձր որակի է։ Մեր երկրին և տարածաշրջանին ավելացել է բարձրակարգ հյուրանոց։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Քարթու» հիմնադրամին և «Սմարտ կապիտալ»-ին այս արտասովոր նախագծի իրականացման համար։ Սա միայն բիզնես-նախագիծ չէ, դա ընդհանուր առմամբ երկրի զարգացման վրա ուղղված նախագիծ է։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել այս նախագծի իրականացման մեջ։ Հատկապես ուզում եմ առանձնացնել պարոն Վանո Չխարտիշվիլիին և շնորհակալություն հայտնել նրան և նրա ընտանիքին այս արտասովոր նախագծի իրականացման համար»,- ասել է վարչապետը։