Իրակլի Կոբախիձե. Բիձինա Իվանիշվիլիի շնորհիվ մեր խաղացողները լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունեն, թեև առավելագույն մոտիվացիան նույնպես խրախուսանքի կարիք ունի

12:53, 28.06.2024

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բիձինա Իվանիշվիլիին, մեր ֆուտբոլիստները լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունեն, բայց առավելագույն մոտիվացիան նույնպես խրախուսանքի կարիք ունի»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։

Վարչապետի խոսքով, այս խթանը մեծացնում է նաև Վրաստանի՝ Իսպանիայի դեմ խաղում հաղթելու հնարավորությունները։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բիձինա Իվանիշվիլիին։ Մեր ֆուտբոլիստները լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունեն, սակայն առավելագույն մոտիվացիան նույնպես խրախուսանքի կարիք ունի, և շնորհիվ Բիձինա Իվանիշվիլիի, ով այս դեպքում էլ առանձնահատուկ բարեգործություն ցուցաբերեց, սա նույնպես բարեգործության յուրատեսակ դրսեւորում է։ Շնորհակալ եմ նրան ֆուտբոլի հավաքականին ցուցաբերած ոգևորության համար և, իհարկե, սա նաև մեծացնում է մեր հնարավորությունները, այդ թվում՝ Իսպանիայի դեմ խաղում հաղթելու համար»,- նշել է վարչապետը։

Նմանատիպ