Իրակլի Կոբախիձե – Ազատ կարձակվի յուրաքանչյուր անձ, ով կընդունի մեղքը. երբ եվրոպական բյուրոկրատիան դեռևս ամոթալի կերպով է խոսում այս թեմայի մասին, դա որևէ քննադատության չի դիմանում
Շատ պարզ է. այս դեպքում նրանք պետք է անվանեն «Մոլոտովի կոկտեյլներ» նետողներին, պետք է անվանեն այն մարդկանց, ովքեր ուղղակիորեն հայտարարում էին իշխանության տապալման մասին։ Իհարկե, նրանց ձեռնտու չէ անվանել այդ մարդկանց, ուստի սահմանափակվում են ընդհանուր հայտարարություններով, – այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու Բրյուսելը մինչ օրս չի նշում կամայականորեն ձերբակալված անձանց անունները։
Կոբախիձեի խոսքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ նրանք շատ լավ գիտեն, որ իրականում հանցագործների նկատմամբ պահանջում են այնպիսի վերաբերմունք, որին նրանք արժանի չեն։
«Սակայն դուք նաև գիտեք մեր որոշումը. մենք հայտարարել ենք, որ ազատ կարձակվի յուրաքանչյուր անձ, ով կընդունի և կզղջա հանցանքի համար։ Նման պայմաններում, երբ եվրոպական բյուրոկրատիան դեռևս ամոթալի կերպով է խոսում այս թեմայի մասին, դա որևէ քննադատության չի դիմանում», – հայտարարել է վարչապետը։