Իրակլի Կոբախիձե - Արտաքին առեւտրի ուղղությամբ մենք ունենք շատ լավ ցուցանիշ 2025 թվականի հունվարի տվյալներով՝ արտաքին առեւտուրն աճել է 39,3 տոկոսով, ինչը շատ զգալի աճ է
Իրակլի Կոբախիձե - Արտաքին առեւտրի ուղղությամբ մենք ունենք շատ լավ ցուցանիշ 2025 թվականի հունվարի տվյալներով՝ արտաքին առեւտուրն աճել է 39,3 տոկոսով, ինչը շատ զգալի աճ է

2025 թվականի հունվարի տվյալներով՝ արտաքին առևտուրն աճել է 39,3%-ով, այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, սա շատ զգալի աճ է երկրի համար։

«Արտաքին առևտրի ուղղությամբ մենք ունենք շատ լավ ցուցանիշ՝ 2025 թվականի հունվարի տվյալները հրապարակել է Վիճակագրական ծառայությունը, իսկ արտաքին առևտուրն աճել է 39,3 տոկոսով, ինչը շատ զգալի աճ է մեր երկրի համար»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ տնտեսական աճի հետ կապված՝ հունվար ամսվա տվյալները դեռ հստակ ձևով հրապարակված չեն, սակայն, ըստ նախնական գնահատականների, կարելի է ասել, որ տնտեսական աճը բավականին մոտ կլինի երկնիշ թվերին։