Իրակլի Կոբախիձե. Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը քննարկեցինք Վրաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը, ՄԱԿ-ի դերը Վրաստանում հակամարտության կարգավորման գործընթացում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը զրուցել ենք Վրաստանի և ՄԱԿ-ի համագործակցության շուրջ, — այս մասին X սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, քննարկվել են գործընկերության հետագա ամրապնդման հնարավորությունները։
«Ուրախ եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպման համար։ Հանդիպմանը քննարկեցինք Վրաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը, ՄԱԿ-ի դերը Վրաստանում հակամարտության կարգավորման գործընթացում և գործընկերության հետագա ամրապնդման հնարավորությունները», — գրում է վարչապետը։