Իրակլի Կոբախիձե. Անկախ մարտահրավերների դժվարությունից, մեզ համար ամենակարևորը մեր ռազմավարական, ազգային շահերի պաշտպանությունն է
Իրակլի Կոբախիձե. Անկախ մարտահրավերների դժվարությունից, մեզ համար ամենակարևորը մեր ռազմավարական, ազգային շահերի պաշտպանությունն է

Որքան էլ բարդ լինեն մարտահրավերները, մեզ համար գլխավորն է մեր ռազմավարական, ազգային շահերի պաշտպանությունը, – լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հնարավոր է, որ հաջորդ տարի գլոբալ մակարդակով շատ բան փոխվի։

«Տեսնենք, թե ինչպես կզարգանան գործընթացները։ Ամենակարևորը այն է, որ մենք կլինենք առավելագույնս կենտրոնացած մեր ազգային շահերի պաշտպանության վրա։ Ինչքան էլ բարդ լինեն մարտահրավերները, մեզ համար գլխավորն է մեր ռազմավարական, ազգային շահերի պաշտպանությունը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։