Իրակլի Կոբախիձե. ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում առանձնահատուկ հարգանք են հայտնում տարբեր երկրների ինքնիշխանության նկատմամբ, ինչը ողջունելի է
Ես կարող եմ դրականորեն արձագանքել այն փաստին, որ այս փուլում, արդեն հայտարարությունների մակարդակով, ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչները հատուկ հարգանք են հայտնում տարբեր երկրների ինքնիշխանության նկատմամբ, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում։
Վարչապետի խոսքով, եթե վրաց-ամերիկյան հարաբերությունները հիմնվեն այս տրամադրության վրա, ապա այդ հարաբերությունները միանշանակ որակապես կբարելավվեն։
«Ցանկացած պետության ազգային շահերը գերակա են: Կարող եմ դրականորեն արձագանքել այն փաստին, որ այս փուլում, արդեն հայտարարությունների մակարդակով, ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչները հատուկ հարգանք են հայտնում տարբեր երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Սա, իհարկե, շատ ողջունելի է։ Եթե վրաց-ամերիկյան հարաբերությունները հիմնվեն այս տրամադրության վրա, ապա դրանք միանշանակ որակապես կբարելավվեն»,- ասել է վարչապետը։