Իրակլի Կոբախիձե - ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը, NED-ը գործեցին ժողովրդի և վրացական պետության դեմ, մենք մեծ հույս ունենք, որ այս տգեղ գործելակերպը կավարտվի նոր վարչակազմի օրոք
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և USAID-ը, ինչպես նաև NED-ը և այլ հաստատությունները համակարգված են գործել վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով Ղազախստանում լրագրողների հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը USAID-ի գործունեության վերաբերյալ։
Վարչապետը հույս է հայտնել, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ կփոխվի, և կվերանա այն տգեղ համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կառույցների միջև։
«Երբ խոսքը վերաբերում է փոփոխություններին, այդ փոփոխությունները պետք է հավասարապես ազդեն USAID-ի, NED-ի և դեսպանատան գործունեության վրա: Մենք մեծ հույս ունենք, որ նոր վարչակազմի օրոք, առաջին հերթին, կփոխվի ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ, և կվերանա այն տգեղ համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կառույցների միջև», – ասել է Իրակլի Կոբախիձեն։