Իրակլի Կոբախիձե. 2024 թվականին կունենանք 365 000 նոր շահառու, որից 130 000-ը երբեք կենտրոնական ջրամատակարարում չի ունեցել, 63 բնակավայրերում արդեն ավարտվել են գազիֆիկացման աշխատանքները
«2024 թվականին կունենանք 365 000 նոր շահառու, որից 130.000-ը երբեք կենտրոնական ջրամատակարարում չի ունեցել, սա շատ կարևոր ձեռքբերում է, հիմնական աշխատանքները շարունակվում են նաև գազիֆիկացման ոլորտում», -տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ գազիֆիկացման աշխատանքներն արդեն ավարտվել են 63 բնակավայրերում բնակվող ավելի քան 9000 ընտանիքի համար։
«Կարևոր առաջնահերթություններից է ենթակառուցվածքի մասով ջրամատակարարումը։ Աշխատանքները շարունակվում են ըստ պլանի, խնդիր է դրված մինչև 2025 թվականի վերջ բոլոր քաղաքներն ապահովել կենտրոնական ջրամատակարարմամբ։ 2024 թվականին արդեն կունենանք 365 հազար նոր շահառու, որից 130 հազարը երբեք կենտրոնական ջրամատակարարում չի ունեցել, և սա շատ կարևոր ձեռքբերում է, որը մենք արդեն կունենանք մինչև այս տարվա վերջ։
Շարունակվում են կարևոր աշխատանքները գազիֆիկացման մասում, հաշվետու ժամանակահատվածում 63 բնակավայրերում բնակվող ավելի քան 9000 ընտանիքի գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են»,- ասել է կառավարության ղեկավարը։