Իրակլի Կոբախիձե․ Կախա Կալաձեն իր փորձով, վարկանիշով և կատարած աշխատանքներով իսկապես այլընտրանք չունի
Իրակլի Կոբախիձե․ Կախա Կալաձեն իր փորձով, վարկանիշով և կատարած աշխատանքներով իսկապես այլընտրանք չունի

Կախա Կալաձեն իր փորձով, վարկանիշով և կատարած աշխատանքներով իսկապես անայլընտրանքային է, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Ռուստավի 2»-ի հետ հարցազրույցում։

Իրակլի Կոբախիձեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կախա Կալաձեն կրկին կլինի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու։

«Այս հարցով քաղաքական խորհրդի ժողով չենք անցկացրել, այդ պատճառով չունեմ լիազորություն որևէ բան 100%-ով հաստատելու։ Իրականում՝ իր փորձով, վարկանիշով և կատարած աշխատանքներով նա իսկապես անայլընտրանքային է», – հայտարարել է վարչապետը։