Իրակլի Կոբախիձե․ «Ատելության խոսքի դեմ պայքարի վարչությունը հատուկ դեր կխաղա, որպեսզի մենք պաշտպանվենք այն ատելությունից և ագրեսիայից, որը մեզ արհեստականորեն պարտադրում են դրսից»
«Կարևոր է, որ հասարակության մեջ առողջանա ընդհանուր իրավիճակը։ Այս բոլոր տարիների ընթացքում դրսից մեզ արհեստականորեն պարտադրում էին ատելություն, ինչը բնորոշ չէ վրացական մշակույթին»,- այս մասին Տաջիկստանում լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի ատելության խոսքի դեմ պայքարի վարչության աշխատանքը։
«Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մեկը դրսից Վրաստանին պարտադրի ատելություն։ Վարչությունը հենց դրանում առանձնահատուկ դեր կխաղա, որպեսզի մենք մեզ պաշտպանենք ատելությունից ու ագրեսիայից, որն արհեստականորեն պարտադրվում է մեզ դրսից»,- նշել է վարչապետը։