Իրակլի Կիկվաձեն ընտրվել է Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի տնօրեն

14:29, 29.01.2026

Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի տնօրեն է ընտրվել տնօրեն Իրակլի Կիկվաձեն։ Նա այս պաշտոնը կզբաղեցնի երեք տարի ժամկետով։

Խորհրդի յոթ անդամ կողմ է արտահայտվել Կիկվաձեի թեկնածությանը, իսկ մեկը՝ դեմ։

Թեկնածուի հետ հարցազրույցը և քվեարկությունը տեղի են ունեցել Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում։ Նիստին ներկա են եղել խորհրդի 11 անդամներից ութը։

Նմանատիպ