Իրակլի Քարսելաձեն հանդիպել է վերստուգիչ ընկերությունների ներկայացուցիչներին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն հանդիպել է վերստուգիչ ընկերությունների ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա էին ենթագերատեսչական հաստատությունների ղեկավարները և 16 վերստուգիչ ընկերության ներկայացուցիչներ:
Ինչպես նշել է Իրակլի Քարսելաձեն, նրանք հանդիպմանը զրուցել են աշխատանքային գործընթացում ստեղծված բարդությունների և առկա խնդիրների լուծման ճանապարհների մասին: Ինչպես նաև քննարկվել են ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի տեխնիկական հարցերը և քննարկել աշխատանքները որակով կատարելու գործում վերստուգման դերի հարցը:
Նրա խոսքով, հանդիպմանը կողմերը համաձայնել են աշխատանքային գործընթացում համակարգված հաղորդակցության մասին՝ առավել արդյունավետ համագործակցության համար:
Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, նման բնույթի հանդիպումները կշարունակվեն ենթակառուցվածքային նախագծերին ներգրավված կազմակերպությունների հետ: