Իրակլի Քարսելաձե. Ռիկոթիի լեռնանցքում առաջին երկգոտի հատվածը կբացվի սեպտեմբերին
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հայտարարությամբ, Ռիկոթիի լեռնանցքում առաջին երկգոտի հատվածը կբացվի սեպտեմբերին:
«Ռիկոթիի դարի նախագիծը, 51.3 կմ, բաժանված է չորս լոտերի, կամուրջների 70%-ը և թունելների 88%-ը ներկայումս գտնվում են կառուցման փուլում, որոնցից յոթն արդեն հատվել են: 2021 թվականի սեպտեմբերին կբացվի 2,5 կմ երկկողմանի հատված չորս թունելներով: Ռիկոթիի նախագիծն ընդհանուր առմամբ ներառում է 96 կամուրջ և 53 թունել, մինչդեռ այս փուլում երկրում գործում է շուրջ 40 թունել:
Ըստ համաձայնագրի, 2021 թվականից հետո հաջորդ փուլում նախատեսվում է ավարտել երկու շատ կարևոր հատվածներ 2022 թվականին, իսկ Ռիկոթիի նախագիծը կավարտվի 2023-2024 թվականներին», – ասաց տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն՝ վարչապետի խորհրդարանին զեկույցը ներկայացնելիս: