Իրակլի Քադագիշվիլի. Հավաքական «Ազգային շարժման» հետագա կոնֆիգուրացիան կախված է նրանից, թե ինչ առաջադրանք կստանան դրսից
Մենք ի սկզբանե ասում էինք, որ սա մեկ կոլեկտիվ «Ազգային շարժում» է, որը ժամանակին իր տերերն այսպես բաժանեցին՝ մտածելով, որ դա ժամանակին հաղթական բանաձև կլինի, այն ժամանակ չկարողացան հաղթանակի հասնել, հիմա մտածում են, որ երևի գալիք ընտրությունների համար անհրաժեշտ կլինի այն միասնական կոնֆիգուրացիայով դուրս բերել,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի անդամ Իրակլի Քադագիշվիլին։
Քադագիշվիլին մեկնաբանել է Գիորգի Վաշաձեի հայտարարությունը, որտեղ Վաշաձեն նշել է. «Լուծումը միասնական մեծ քաղաքական հարթակի ստեղծումն է։ Ես ուզում եմ բոլոր կողմերին, այդ թվում՝ տիկին Սալոմեին ասել, որ ժամանակը չէ տարբերակելու, թե ով որ կուսակցությանն է պատկանում»։
«Հիմա մտածում են, որ գուցե գալիք ընտրությունների համար անհրաժեշտ լինի նախկինում մասնատված կոլեկտիվ «Ազգային շարժումը» բերել միասնական կոնֆիգուրացիայի։ Թե դա ինչ ազդեցություն կունենա, ցույց կտան առաջիկա ՏԻՄ ընտրությունները։ Շատ կասկածելի է, թե ինչի կարող են հասնել հիասթափված ընդդիմադիր կուսակցությունները, որոնք նույնիսկ չեն կարող պատասխանատվություն ստանձնել այս բողոքի ցույցերի համար, եթե անգամ համախմբվեն՝ ինչ-որ լուրջ արդյունքներով։ Ինչպիսին կլինի նրանց հետագա կոնֆիգուրացիան, կախված է դրսից ստացած առաջադրանքից»,- ասել է Քադագիշվիլին։