Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ զրուցել է ժողովրդավարական, թափանցիկ միջավայրում ընտրություններ անցկացնելու և եվրաինտեգրման ճանապարհին իրականացրած քայլերի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում են Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչներ ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության, սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի անդամ պատգամավորներ ՝ Թոմաս Զդեչովսկին, Վիկտոր Նեգրեսկին և Կորինա Կրետուն:
Ինչպես հաղորդում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և նախընտրական քարոզարշավին վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծեց, որ հոկտեմբերի 2-ի ընտրությունները, ինչպես և «Վրացական երազանք»-ի կառավարության օրոք անցկացված բոլոր ընտրությունները, լինելու են ազատ, ժողովրդավարական, թափանցիկ և մրցունակ: Հանդիպմանը նշվեց, որ կառավարության հրավերով ընտրությունները վերահսկվում են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների ներկայացուցիչների կողմից:
Վարչապետը խոսեց ընտրությունների անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին և նշեց, որ մշակվել են համապատասխան արձանագրություններ, որոնք կապահովեն միջազգային դիտորդների, ընտրողների և ընտրական հանձնաժողովի անդամների առավելագույն անվտանգությունը:
Հանդիպման ընթացքում խոսվեց եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի և շոշափելի արդյունքների հասնելու համար Եվրախորհրդարանի աջակցության, ներառյալ Ասոցացված եռյակի ձևաչափի կարևոր դերի մասին: Ուշադրություն է դարձվել առաջիկա Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և Եվրամիության Արևելյան գործընկերների նկատմամբ տարբերակված մոտեցման սկզբունքի կիրառման կարևորությանը: Հանդիպման ընթացքում նշվեց նաև, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է պաշտոնական հայտ ներկայացնել Եվրամիությանը լիիրավ անդամակցությանը՝ 2024 թվականին:
Եվրախորհրդարանի անդամները վերահաստատել են Եվրախորհրդարանի վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը `միջազգայնորեն ճանաչված սահմաններում: