Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Ուկրաինայի վարչապետին
Ավարտվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի պաշտոնական այցը Վրաստան:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շոթա Ռուսթավելիի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհեց իր ուկրաինացի գործընկերոջը:
Ուկրաինայի վարչապետը կառավարության պատվիրակության հետ միասին հունիսի 2-ին այցելել էր Վրաստան:
Պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների վարչապետների միջև կայացել են ունեցել դեմ առ դեմ և ընդլայնված հանդիպումներ, որից հետո Իրակլի Ղարիբաշվիլին և Դենիս Շմիգալը հայտարարություններ են արել ԶԼՄ-ների համար:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ուկրաինայի վարչապետը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավայի, ինչպես նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Դենիս Շմիգալը պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հիշատակին և ծաղկեպսակ դրել Հերոսների հուշահամալիրին:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: