Իրակլի Ղարիբաշվիլին Սիոնիի տաճարում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին
Իրակլի Ղարիբաշվիլին Սիոնիի տաճարում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սիոնիի տաճարում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին։

Սուրբ Ծննդյան պատարագին ներկա են եղել նաև խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ։

Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոգևորականների հետ կատարեց հանդիսավոր արարողությունը։

Սիոնիի Մայր տաճարում հավաքված հավատացյալներին ներկայացվել է Պատրիարքի Սուրբ Ծննդյան նամակը։