Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի հետ ուսումնասիրել է Մախաթա լեռան վրա «Բանակային քաղաքի» կառուցումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ միասին ուսումնասիրել է Մախաթա լեռան վրա «Բանակային քաղաքի» կառուցումը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով, կառավարության ղեկավարը մանրամասն ծանոթացել է վրացի զինվորականների համար նախագծի փուլին։ Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը բանակի համար լավագույնն ունենալն է, և նրանց մասին հոգածությունը կշարունակվի ապագայում։
«Բանակային քաղաքի» շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև 2022 թվականի վերջ: Նախագծի համաձայն՝ Մախաթա լեռան վրա կկառուցվի 39 հատ 7 հարկանի շենք, որոնցում կտեղակայվի 1092 բնակարան։ Զինվորական անձնակազմը կկարողանա բնակարան ձեռք բերել արտոնյալ պայմաններով, իսկ ֆինանսական պարտավորությունները հնարավորինս նվազագույնի կհասցվեն։ Մասնավորապես, նոր պայմաններով գործելու է 50 տոկոս համամասնակցության սկզբունքը։ Մասնավոր ընկերության փոխարեն շինարարությունը կիրականացնի ՊՆ շինարարական կազմակերպությունը, ինչը զգալիորեն կնվազեցնի ինքնարժեքը։ Զինվորականները կկարողանան օգտվել անտոկոս ներքին մարումներից, այլ ոչ թե բանկային վարկերից։ Բնակելի տարածքի մեկ քառակուսու արժեքը կկազմի մոտ 200 դոլլար, իսկ զինվորականները պետք է վճարեն մոտ 100 դոլլար մեկ քառակուսու համար։
Ծրագիրը շարունակական է լինելու: Այդ նպատակով փոփոխություններ կկատարվեն Պաշտպանության օրենսգրքում, որոնք թույլ կտան մայոր և ավագ սպաներին, վարպետ սերժանտներին բնակարաններ ստանալ, ինչը զինվորականներին գնահատելու աննախադեպ որոշում կլինի»,- ասվում է տեղեկության մեջ: