Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բեռլին
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բեռլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ միասին մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես կբացի աշխարհի ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսը՝ ITB Berlin 2023: Այս տարի ցուցահանդեսում Վրաստանը ներկայացված է որպես հյուրընկալող երկիր։

Ցուցահանդեսի մեկնարկից մեկ օր առաջ՝ մարտի 6-ին, բացման արարողությանը հանրությանը կդիմի Վրաստանի վարչապետը՝ որպես ITB Բեռլինի հյուրընկալող երկրի ղեկավար։

Զբոսաշրջության ցուցահանդես – ITB Berlin 2023 կանցկացվի մարտի 7-9-ը։