Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Էմանուել Մակրոնի և նրա կնոջ անունից տրված ընթրիքին

20:54, 10.11.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի անունից տրված ընթրիքին։

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ ընթրիքը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության ֆորումի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների։

Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահի հրավերով նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Նմանատիպ