Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 2-ից սկսում է մարզերում հանդիպումները կուսակցական ակտիվիստների հետ
Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 2-ից սկսում է մարզերում հանդիպումները կուսակցական ակտիվիստների հետ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին սկսում է հանդիպումները կուսակցական ակտիվիստների հետ մարզերում։

Ինչպես տեղեկացնում է «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայությունը, առաջին հանդիպումը կկայանա մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին, Բաթումիի դրամատիկական թատրոնում։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն, Աջարիայի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն և Աջարիայի ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն կհանդիպեն Բաթումիի, Քոբուլեթիի, Խուլոյի, Շուախևիի, Քեդաայի և Խելվաչաուրիի մունիցիպալիտետների կուսակցական կազմակերպությունների ղեկավարների և կուսակցական ակտիվիստների հետ։

«Վրացական երազանքի» նախագահը 100 օրվա ընթացքում կհանդիպի կուսակցական ակտիվիստների հետ 10 մարզերում։