Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Քելի Դեգնանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Քելի Դեգնանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելի Դեգնանի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և քննարկել համագործակցության առաջնահերթ օրակարգը։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան։ Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական բաժնի ղեկավար Ջին Ֆոսթերը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։