Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Լեքսո Թորաձեի հիշատակին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել դաշնակահար Լեքսո Թորաձեի ընտանիքին։
Կառավարության ղեկավարն այցելել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիա, որտեղ տեղի է ունեցել դաշնակահարի քաղաքացիական հոգեհանգիստը։
Լեքսո Թորաձեն 1983 թվականից ապրում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։ Նա ճանաչվել է նոր ժամանակների վիրտուոզ դաշնակահարներից մեկը։ Լեքսո Թորաձեն համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորների հետ և մասնակցել է միջազգային փառատոների Լոնդոնում, Չիկագոյում, Զալցբուրգում, Էդինբուրգում, Ռոտերդամում և այլ խոշոր քաղաքներում։
1991 թվականին երաժիշտը դարձել է South Band համալսարանի պրոֆեսոր և հիմնել դաշնամուրային ստուդիան՝ Toradze Piano Studio, որը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես երաժշտական կրթության կենտրոն։
Լեքսո Թորաձեն 69 տարեկան հասակում մահացել է մայիսի 11-ին, ԱՄՆ-ում։