Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ճոու Ցիենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ճոու Ցիենի հետ

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ճոու Ցիենի հետ։

«Վրացական երազանք»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որի արդյունքում երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմ է սահմանվել։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետության օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության խորացման առումով կատարած աշխատանքի համար։ Կուսակցության նախագահը իր երախտագիտությունը հայտնեց դեսպանին երկու երկրների ռազմավարական գործընկերության մեջ ներդրած ավանդի համար։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում և աշխարհում ընթացող գործընթացները, ինչպես նաև Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը։