Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վիկտոր Օրբանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վիկտոր Օրբանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա հարաբերություններին և հետագա համագործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Հանդիպմանը քննարկվել է նաև պահպանողական քաղաքական գործունեության տարեկան համաժողովի անցկացման կարևորությունը։

Ընդգծվել են համաժողովում հնչած ուղերձները, որոնց մեծ մասը ներկայացնում են ընդհանուր արժեքներ շատ երկրների համար։ Քննարկվել են Վրաստանի և Հունգարիայի միջև առևտրի, ներդրումների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները։

Վրաստանի վարչապետի խոսքով, Վրաստանը հավատարիմ է մնում Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման առկա ներուժը լիովին իրացնելու նպատակին։ Հանդիպմանը քննարկվել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հեռանկարը։

Հանդիպումից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անունից վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և վրացական պատվիրակության պատվին տրվել է աշխատանքային ճաշ։