Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նոր դեսպանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նոր դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Ալի Քաան Օրբայը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ջերմ ողջույն է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին։ Զրույցն անդրադարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերությանը։ Նշվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևոր արդյունքները, բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների քաղաքական դինամիկան, տարածաշրջանային-աշխարհառազմավարական նախագծերում Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության ներգրավվածությունն ու ակտիվ համագործակցությունը։

Վարչապետը նշել է, որ Թուրքիայի Հանրապետության՝ որպես ռազմավարական գործընկերոջ բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը կարևոր է ինչպես տարածաշրջանի անվտանգության, այնպես էլ կայուն զարգացման համար։ Քննարկված հարցերի թվում էր նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացումն ու երկարաժամկետ բարգավաճումն ապահովելու համար։