Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ռոբին Դաննիգանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ռոբին Դաննիգանի հետ

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դանիգանի հետ։

«Վրացական երազանք»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը շոշափվել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցության խորացմանը և երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման կարևորությունը։

«Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ռոբին Դաննիգանին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ԱՄՆ աջակցության, ինչպես նաև բազմաթիվ ուղղություններով արդյունավետ համագործակցության համար։

Կուսակցության նախագահն ընդգծեց, որ երկրի եվրաատլանտյան կուրսը սահմանադրությամբ է որոշվում, և այդ ընթացքն անշրջելի է։

Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանում և տարածաշրջանում ընթացող գործընթացների, անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։