Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Պավել Հերչինսկուն
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Պավել Հերչինսկուն

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։

«Վրացական երազանք»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի շրջանակներում տարբեր ոլորտներում հետագա համագործակցության, ինչպես նաև Վրաստանում և տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացները։

Նրանց տվյալներով՝ Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Պավել Հերչինսկիին՝ Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու ջանքերի համար և ընդգծել Եվրամիության անդամ երկրների աջակցությունը։