Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պատրիարքին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պատրիարքին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքում տեղեկություն է տարածում Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այսօր պատրիարքարանում այցելեցի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին։

Խոսեցինք երկրի համար կարևոր հարցերի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ինձ համար միշտ մեծ պատիվ է հանդիպել Վեհափառի հետ։ Նրա իմաստուն մտքերն ու խորհուրդները չափազանց հետաքրքիր են և արժե հաշվի առնել։

Առողջություն և երկար կյանք եմ մաղթում մեր Հայրապետին»,- գրել է վարչապետը։