Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսրայելի դեսպանին
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադի հետ։
«Վրացական երազանք»-ի տեղեկություններով՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպմանը ուշադրություն է դարձվել ժողովուրդների պատմական բարեկամությանը, որը հիմնված է երկու երկրների սերտ քաղաքական հարաբերությունների վրա։ Քննարկվել են նաև իսրայելա-վրացական համագործակցության հարցեր տարբեր ոլորտներում, քննարկել ապագա հեռանկարները։
«Կուսակցության նախագահը հերթական անգամ համերաշխություն է հայտնել դիվանագետին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայել պետության և նրա քաղաքացիների վրա կատարված ահաբեկչության կապակցությամբ։
«Հանդիպմանը խոսվել է Վրաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- նշված է «Վրացական երազանք» կուսակցության տարածած տեղեկատվության մեջ։