Վրաստանի ռազմավարական գործընկերոջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ճանապարհներն էին քննարկվելիք հիմնական թեմաները, Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար, Էլիզաբեթ Ռուդի հանդիպման ժամանակ:
Իրակլի Ղարիբաշվիլին, ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին և ԱՄՆ-ի պաշտպանության կցորդ, գնդապետ Ստեֆանի Բեգլին ընդունել է պաշտպանության նախարարությունում:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը, քաղաքական և գործնական աջակցության համար:
Հանդիպմանը կողմերը զրուցել են երկու երկրների միջև ռազմավարական պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման շուրջ և քննարկել են ապագա համագործակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի տարածքային պաշտպանության հնարավորությունների զարգացմանը:
Իրակլի Ղարիբաշվիլին և Էլիզաբեթ Ռուդը քննարկել են նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագրի նորացման հարցը, որը կստորագրվի մոտ ապագայում, Վրաստանի պաշտպանության նախարարի ԱՄՆ այցի շրջանակներում:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին և միջազգային առաքելություններում Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը:
Լրատվությունն այս մասին տարածում է պաշտպանության նախարարությունը: