Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնում Ուկրաինայում զոհված Վրաստանի քաղաքացիների ընտանիքներին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայում զոհված Վրաստանի քաղաքացիների ընտանիքներին։
«Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել Վրաստանի մեր քաղաքացիների ընտանիքներին։ Այս պատերազմի ժամանակ երեք նախկին զինծառայող է զոհվել։ Իմ տեղեկություններով, նրանք դեռ կռվում էին աբխազական պատերազմում, մի քանիսն էլ՝ օգոստոսյան պատերազմում։ Իհարկե, պետությունն ամեն ինչ արեց նրանց Վրաստան տեղափոխելու համար։ Իհարկե, ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Ըստ նրա՝ զոհված մարտիկների մահով շահարկելը վատ պահվածք է։
«Ուզում եմ բոլորին կոչ անել չշարունակել շահարկել այս մահացած տղաների մահը։ Սա շատ վատ պահվածք է, ընկերներ։ Դա առաջացնում է կռիվ, շփոթություն հասարակության մեջ, լարվածություն բնակչության շրջանում։ Պետք չէ շահարկել հասարակության զգացմունքներն ու հույզերը մահացած տղաներով, նրանց մահով»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։