Իրակլի Ղարիբաշվիլին Աֆղանստանում, Բագրամի ռազմակայանում հանդիպել է վրացական գումարտակի անդամներին (ֆոտոշարք)
Իրակլի Ղարիբաշվիլին Աֆղանստանում, Բագրամի ռազմակայանում հանդիպել է վրացական գումարտակի անդամներին (ֆոտոշարք)

Աֆղանստան այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բագրամի ռազմակայանում տեղակայված վրացական գումարտակի անդամներին հետ:

Պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բագրամի ռազմաօդային կայան է այցելել ՝ Մազար-Ի-Շարիֆ կատարած այցից հետո: Վրաստանի պաշտպանության նախարարին օդանավակայանում դիմավորել է ռազմակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Բրայան Ուոլֆորդը և հանդիպմանն ժամանակ կարևորել է վրաց զինվորականների դերը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ավելի ուշ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բագրամ ռազմակայանում տեղակայված 43-րդ գումարտակի անձնակազմի հետ: Հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել զինվորներին Վրաստանի միջազգային ասպարեզում ճանաչված դարձնելու համար և ներկայացրել է պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով նախարարության կողմից ծրագրվող սոցիալական և ենթակառուցվածքային ծրագրերը:

«Ձեր միջոցով այսօր մեր երկիրը բարձր է գնահատված միջազգային ասպարեզում: Ձեր միջոցով մեր երկիրը ունի նման միջազգային ճանաչում, սա ձեր հերոսության և անձնազոհության և նվիրվածության արդյունքն է: Ես որպես Վրաստանի սովորական քաղաքացի, որպես նախարար շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Շնորհակալություն ձեր ծառայության և նվիրվածության համար: Ես 2020 թվականը հայտարարել եմ զինվորների վրա հոգածության տարի: Ես շատ լավ եմ հասկանում, որ, որպես պաշտպանության նախարար, պարտավոր եմ հոգ տանել ձեզ համար: Սա սովորական խոսքեր չեն, դա ձեզ կապացուցեմ իմ գործողություններով»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:

Բագրամի ռազմակայանում Վրաստանի պաշտպանության նախարարը ծաղկեպսակով զարդարել է Աֆղանստանի խաղարարար առաքելությունում զոհված վրաց զինվորների հուշահամալիրը, որից հետո վրաց և ամերիկացի զինվորականներին պարգևատրել է նախարարության շքանշաններով: Իրակլի Ղարիբաշվիլին Աֆղանստան այցն ավարտել է Սուրբ Գիորգիի անվան եկեղեցի այցելելուց հետո: