Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ տեղի է ունեցել Հորդանան գետի վրա վրացական մշակութային կենտրոնի ստեղծման կառավարական հանձնաժողովի առաջին նիստը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, Հորդանան գետի ափին, Փրկչի մկրտության վայրի մոտ վրացական մշակութային կենտրոնի ստեղծման և կառուցման հետ կապված տեղի է ունեցել համապատասխան միջոցառումներ պլանավորելու և կազմակերպելու նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի առաջին նիստը։
Նիստում որոշվել է, որ հանձնաժողովի կազմում կստեղծվի մշտական աշխատանքային խումբ, որը կաշխատի Հորդանան գետի վրա մշակութային կենտրոնի հայեցակարգի վրա։ Վարչապետը նշել է, որ հայեցակարգի վրա աշխատանքները պետք է ավարտվեն հնարավորինս արագ, որից հետո կսկսվի վրացական մշակութային կենտրոնի շինարարությունը։
Կառավարական հանձնաժողովի աշխատանքները կղեկավարի անձամբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչները։
Հորդանան գետի ափին վրացական մշակութային կենտրոնի ստեղծման կառավարական հանձնաժողովի առաջին նիստին ներկա էին՝ Փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն, Ալավերդու միտրոպոլիտ Դավիթ Մախարաձեն և պատրիարքարանի հանրային կապերի բաժնի ղեկավար, վարդապետ Անդրիա Ջաղմաիձեն։
Փրկչի մկրտության վայրի մոտ Վրաստանին պատկանող 4000 քառակուսի մետր հողատարածք գտնվում է Հորդանան գետից 15-20 մետր հեռավորության վրա:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հորդանանի Հաշիմյան Թագավորության արքայազն Ղազիի հետ մասնակցել է Վրաստանին հողատարածքի փոխանցման արարողությանը։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։