Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ
Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ։

Կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին խորհրդի անդամներին է ներկայացրել մասնագիտական ​​կրթության զարգացման տեսլականը, որի վրա նախարարությունն ակտիվորեն աշխատում է։ Ընդգծվել է մասնագիտական ​​կրթության մեջ մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակման կարեւորությունը։

Նիստի մասնակիցները քննարկել են միջքաղաքային ուղեւորափոխադրումների բարեփոխումը, որի շրջանակներում տեղի կունենա ավտոկայանների եւ ուղեւորափոխադրումների օպերատորների սերտիֆիկացում։ Բարեփոխման արդյունքում կբարելավվի սպասարկման որակը, կբարձրանա անվտանգության մակարդակը։

Զրույցում անդրադարձ է կատարվել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած 2022-2028 թվականների կանխատեսումներին։ Նշվել է, որ ավելի լայն տարածաշրջանի և Եվրոպայի երկրներից Վրաստանը կունենա ամենաբարձր տնտեսական աճը միջնաժամկետ հեռանկարում` 2023-2028 թվականներին և միջինը կկազմի 5,0%:

Հանդիպմանը քննարկվել են նաև էներգետիկ նախագծերն ու նոր նախաձեռնությունները, որոնք կպատրաստվեն և կարճ ժամանակում կներկայացվեն կառավարության նիստի հաստատմանը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։