Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստը
Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի 70-րդ նիստը։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության վարչակազմում տեղի ունեցած նիստում քննարկվել է Վրաստանի բարեփոխումների օրակարգը և հաստատվել Եվրահանձնաժողովի առաջարկությունների կատարման գործողությունների ծրագիրը։

«Գործողությունների ծրագրի նախապատրաստումը համակարգել է արտաքին գործերի նախարարությունը՝ Վրաստանի խորհրդարանի հետ համագործակցությամբ։ Պլանը պատրաստվել է բոլոր համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։ Այն նկարագրում է հանձնարարականների շրջանակում իրականացվելիք կոնկրետ քայլեր, սահմանվում են պատասխանատու գերատեսչությունները և իրականացման ժամկետները»,- նշվում է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։