Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել կառավարության նիստ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, կառավարության վարչակազմում տեղի է ունեցել կառավարության նիստ։ Նախարարների կաբինետը քննարկել է օրակարգային իննը հարց։
Կառավարությունը հավանություն է տվել «2020-2022 թվականների ինտեգրված պիլոտային շրջանների զարգացման ծրագրի շրջանակներում ընտրված ծրագրերը ֆինանսավորելու համար, որոշ մունիցիպալիտետներին միջոցներ հատկացնելու մասին որոշմանը», որի համաձայն, քաղաքային նորացման, զբոսաշրջության և բիզնեսի զարգացման նպատակային նախագծերը 2021-2022 թվականներին կիրականացվեն ՝ Լագոդեխիի, Թելավիի, Քութայիսիի, Խառագաուլիի, Լանչխութիի, Ծղալտուբոյի և Ճիաթուրայի մունիցիպալիտետներում, որի համար համայնքներին կտրամադրվի 3 774 097 լարի, իսկ մունիցիպալիտետների համաֆինանսավորումը կկազմի ավելի քան 42000 լարի։
Ֆինանսավորման ենթակա ծրագրերն ընտրվել են ուղղակիորեն քաղաքապետարանների նախաձեռնությամբ և ծրագրով հայտարարված մրցույթների հիման վրա։
Եվրամիության ծրագրով յոթ մունիցիպալիտետներում իրականացվելիք ծրագրերը կֆինանսավորվեն ընդհանուր 4 մլն լարիով: 2020-2022 թվականների Ինտեգրված փորձնական տարածաշրջանների զարգացման ծրագիրը նախատեսում է նպատակային գործունեության ֆինանսավորում Վրաստանի չորս պիլոտային շրջաններում՝ Կախեթիում, Իմերեթում, Գուրիայում և Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200 մլն. լարի։
Ինտեգրված պիլոտային տարածաշրջանների զարգացման ծրագրի շրջանակներում չորս պիլոտային շրջանների քաղաքապետարաններին արդեն հատկացվել է մինչև 48 մլն. լարի:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։