Իրակլի Ղարիբաշվիլի. Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կասկած չկա, որ արյունոտ, ապազգային ռեժիմի պայմաններում Վրաստանը կվերածվեր երկրորդ պոլիգոնի
Իրակլի Ղարիբաշվիլի. Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կասկած չկա, որ արյունոտ, ապազգային ռեժիմի պայմաններում Վրաստանը կվերածվեր երկրորդ պոլիգոնի

2012 թվականի ապրիլի 21-ին պարոն Բիձինա Իվանիշվիլին առաջին անգամ հանրությանը ներկայացրեց մեր քաղաքական թիմը։ Այս իրադարձությունը դարձավ վրացական քաղաքական և հասարակական կյանքի կարևորագույն գործընթացների սկիզբը,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշում է Իրակլի Ղարիբաշվիլին, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կասկած չկա, որ արյունոտ, ապազգային ռեժիմի օրոք Վրաստանը կվերածվեր երկրորդ պոլիգոնի։

«Հիշենք, որ սա Վրաստանի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջանն էր։ Ապազգային, հակապետական ​​ու հակաեվրոպական ռեժիմը սեփական քաղաքացիների նկատմամբ վախը, սարսափը, ճնշումն ու բռնությունը վերածել էր քաղաքականության գլխավոր զենքի։ Վտանգված էր ոչ միայն երկրի ժողովրդավարական զարգացումը, այլև յուրաքանչյուր մարդու կյանքը, արժանապատվությունն ու ազատությունը։ Սեփական ժողովրդին դավաճանած ռեժիմը ձգտում էր պահպանել իշխանությունը՝ նույնիսկ երկիրը կործանելու գնով: Պետք է խոստովանենք, որ շատերն այս իրավիճակից ելք չէին տեսնում։

Հենց այս պայմաններում էլ պարոն Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ ստեղծվեց «Վրացական երազանք – ժողովրդավարական ​​Վրաստանը»։ Սա նշանակալից շրջադարձ էր մեր պետության զարգացման ճանապարհին։ Այսօրվա տեսանկյունից մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ այս առանցքային որոշմամբ մեր երկիրը փրկվեց լիակատար կործանումից։ Այսօր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կասկած չկա, որ արյունոտ, ապազգային ռեժիմի պայմաններում Վրաստանը կվերածվեր երկրորդ պոլիգոնի»,- գրել է Ղարիբաշվիլին: