Իրակլի Ղարիբաշվիլի. Սոցիալապես անապահով երեխաներին օգնությունն այսօրվանից դառնում է 150 լարի, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարօրություն մեր երեխաներին և նրանց ընտանիքներին
Իրակլի Ղարիբաշվիլի. Սոցիալապես անապահով երեխաներին օգնությունն այսօրվանից դառնում է 150 լարի, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարօրություն մեր երեխաներին և նրանց ընտանիքներին

Մեր երեխաների ավելի լավ ապագայի մասին հոգալը, նրանց զարգացման, առողջության և դաստիարակության համար պայմաններ ստեղծելը որպես լիարժեք քաղաքացիներ, Վրաստանի հզորության նախապայմանն է և, հետևաբար, մեր իշխանության գլխավոր խնդիրը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, իշխանության գալուց ի վեր այս ուղղությամբ իրականացվել են մի շարք բարեփոխումներ ու նախագծեր։

«Անցյալ տարի կրկնապատկել ենք սոցիալապես անապահով երեխաներին տրվող օգնությունը: Այսօրվանից օգնությունն էլ ավելի կաճի եւ կկազմի 150 լարի։ Ծրագիրը կվերաբերի ավելի քան 215 հազար երեխայի, որի համար պետությունը կհատկացնի 341 մլն լարի։ Երեխաների աղքատությունը նվազեցնելու և նրանց զարգացումն ապահովելու մեր ջանքերը կշարունակվեն և կամրապնդվեն:

Մեր երեխաներին և նրանց ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն»,- ասել է վարչապետը։