Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անհամբեր սպասում եմ վրաց-իտալական հարաբերությունների հետագա ամրապնդմանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անհամբեր սպասում եմ վրաց-իտալական հարաբերությունների հետագա ամրապնդմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Կառավարության ղեկավարը «Twitter» սոցիալական ցանցում գրում է, որ հույս ունի Իտալիայի շարունակական աջակցության վրա Վրաստանի եվրաատլանտյան ճանապարհին։

«Շնորհավորում եմ Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ Վրաստան-Իտալիա հարաբերությունների հետագա ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։ Վրաստանը հույս ունի Իտալիայի շարունակական աջակցության վրա եվրոատլանտյան ճանապարհին»,- գրել է վարչապետը։