Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, բարօրություն և առաջընթաց մեր երկրի բոլոր երեխաներին
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, բարօրություն և առաջընթաց մեր երկրի բոլոր երեխաներին

Շնորհավորում եմ բոլորին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մեր երկրի բոլոր երեխաներին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և առաջընթաց,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշում է Իրակլի Ղարիբաշվիլին, երեխաների և ապագա սերունդների մասին հոգալը մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է։

«Այսօր մենք ողջ աշխարհի հետ միասին նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Երեխաների և ապագա սերունդների նկատմամբ հոգատարությունը մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է։ Առողջապահության և կրթության հավասար հասանելիությունը բոլոր երեխաների համար առաջնային է:

Տարեցտարի Վրաստանի կառավարության կողմից ձեռնարկվող բազմաթիվ քայլերը ծառայում են այս հիմնական առաջադրանքի կատարմանը։ Այս տարի հուլիսի 1-ից երեխաների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով ավելանում է սոցիալապես անապահով երեխաներին օգնությունը և ամսական մինչև 232000 երեխա կստանա 200 լարի, որի համար պետությունից կտրամադրվի 465 մլն լարի։

Ապագայում մենք կշարունակենք հոգալ երեխաների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու և մեր ապագա սերունդների համար ավելի ու ավելի լավ զարգացման հնարավորություններ ստեղծելու մասին։

Շնորհավորում եմ բոլորին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և առաջընթաց մեր երկրի բոլոր երեխաներին»,- գրել է Ղարիբաշվիլին։