Իրակլի Ղարիբաշվիլի. Պատմական հին Թբիլիսիում կան ուղղափառ տաճար, հայկական եկեղեցի, կաթոլիկ եկեղեցի, մզկիթ և սինագոգ իրար կողքի, ինչը վկայում է մեր երկրի պատմական հանդուրժողականության մասին
Իրակլի Ղարիբաշվիլի. Պատմական հին Թբիլիսիում կան ուղղափառ տաճար, հայկական եկեղեցի, կաթոլիկ եկեղեցի, մզկիթ և սինագոգ իրար կողքի, ինչը վկայում է մեր երկրի պատմական հանդուրժողականության մասին

Այո, Վրաստանի բնակչության մեծ մասը ուղղափառ քրիստոնյա է, բայց մեր կաթոլիկները, մուսուլմանները, հրեաները մեր նախնիների հետ միասին կերտեցին մեր մեծ պատմությունը և կերտեցին ներկան։ Խաղաղ համակեցության ու համագործակցության այս պատմությունը շատ թանկ է մեզ համար։ Դեռևս 11-րդ դարում մեր մեծագույն թագավոր Դավիթ Աղմաշենեբելին կրոնական տոներին այցելում էր մզկիթ՝ ի նշան հարգանքի մուսուլմանների նկատմամբ,- ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բուդապեշտում՝ Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովում (CPAC):

Նրա խոսքով, «Վրաստանը եզակի երկիր է նրանով, որ վրացի ու ադրբեջանցի, շիա ու սուննի մահմեդականները մինչ օրս աղոթում են նույն մզկիթում»։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հանդուրժողականությունը վրաց ժողովրդի յուրահատուկ ավանդույթն է։

«Պատմական հին Թբիլիսիում իրար կողքի են ուղղափառ տաճարը, հայկական եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, մզկիթը, սինագոգը, ինչը վկայում է մեր երկրի պատմական հանդուրժողականության մասին։ Հարկ է նշել, որ Վրաստանում, որտեղ հրեաներն ապրել են դեռևս Քրիստոսից առաջ, նրանք երբեք չեն հալածվել։ Վրաց-հրեական հարաբերությունների 26-դարյա ավանդույթին շնորհվել է ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, ինչը նշանակում է մեր ժողովուրդների դարավոր եզակի բարեկամական համակեցության մեծագույն ճանաչում։ Այսպիսով, հանդուրժողականությունը մեր յուրահատուկ ավանդույթն է, և վտանգը ոչ թե որևէ կրոնը, փոքրամասնությունը կամ այլ կարծիքն է, այլ նրանք, ովքեր առանց հավատքի և արժեքների, զինված ցինիզմով, հաճախ հանուն կրոնի, ժողովրդավարության, ազատության, իրականում դեմ են արտահայտվում ազատությանը և ճշմարտությանը»,- ասաց վարչապետը։